Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը Խաշոգջիի սպանության աղմուկից հետո առաջին անգամ այցելել է Թուրքիա
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որը 2018 թվականին Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո առաջին այցն է այս երկիր, հայտնում է CNN-ը։
Այնուհետեւ բանակցություններ են սկսվել դեմ առ դեմ եւ ընդլայնված ձեւաչափով, հայտնում է Anadolu-ն։
Ուղեւորությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Արեւմուտքը եւ ամբողջ Մերձավոր Արեւելքը ձգտում են վերականգել հարաբերությունները Էր Ռիադի հետ՝ փորձելով մեղմել համավարակի հետեւանքով առաջացած ֆինանսական լարվածությունը եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով էներգակիրների գների աճը:
Ապրիլին Էրդողանը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում հանդիպել էր գահաժառանգ արքայազնի հետ՝ վերջ տալով երկու երկրների միջեւ երկար տարիների դիվանագիտական հակասությանը:
Թագաժառանգը Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչն է։ Խաշոգջիի սպանության հետ կապված պատմությունը սրել է Էր-Ռիադի հարաբերությունները շատ արեւմտյան երկրների եւ, մասնավորապես, Թուրքիայի հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում