«Միսս Բրազիլիա-2018» մրցույթի 27-ամյա հաղթողը մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո
«Միսս Բրազիլիա-2018» մրցույթի հաղթող Գլեյսի Կորեան երկուշաբթի մահացել է։ Նա 27 տարեկան էր, մինչ այդ երկու ամիս գտնվել է կոմայի մեջ Մակաեի մասնավոր հիվանդանոցում, տեղեկացրել է g1 պորտալը։
Երիտասարդ կինը բարդություններ էր ունեցել տոնզիլիէկտոմիայից հետո, դա այն վիրահատությունն է, երբ հեռացվում են նշագեղձերը։
Գլեյսիի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։ Նրա մարմինն ուղարկվել է Մակաեի Իրավաբանական բժշկական ինստիտուտ՝ փորձաքննության։
Քահանա Յակ Աբրեուն, որը Գլեյսիի ընտանիքի հետ է նրա հոսպիտալացման սկզբից, սոցցանցում տեղեկացրել է, որ աղջկա ազգականների կարծիքով՝ վիրահատության ժամանակ բժշկական սխալ է թույլ տրվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...