Twitter-ի տնօրենների խորհուրդը բաժնետերերին միաձայն խորհուրդ է տվել հավանություն տալ Իլոն Մասկին ընկերության վաճառքին
Twitter-ի տնօրենների խորհուրդը բաժնետերերին միաձայն խորհուրդ է տվել հաստատել 44 միլիարդ դոլարով ընկերության վաճառքը միլիարդատեր եւ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին, հաղորդվում է նորմատիվ փաստաթղթերում, հայտնում է Reuters-ը։
Մասկը Twitter-ի աշխատակիցների հետ անցյալ շաբաթ վիրտուալ հանդիպման ժամանակ հաստատել է գնման հարցում առաջ շարժվելու իր ցանկությունը, թեեւ Twitter-ի բաժնետոմսերը մնում են առաջարկի գնից շատ ցածր, ինչը զգալի կասկած է առաջացնում, որ դա տեղի կունենա:
Ընկերության բաժնետոմսերը բարձրացել են մոտ 3 տոկոսով՝ հասնելով 38,98 դոլարի՝ մինչեւ երեքշաբթի օրը սակարկվելը, ինչը զգալիորեն ցածր է Մասկի մեկ բաժնետոմսի համար առաջարկած 54,20 դոլարից: Ընկերության բաժնետոմսերը վերջին անգամ այդ մակարդակին հասել էին ապրիլի 5-ին, երբ Մասկին տեղ էր առաջարկվել տնօրենների խորհրդում, նախքան նա կառաջարկեր գնել ամբողջ Twitter-ը:
Երեքշաբթի օրը ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովում ներկայացված դիմումում, որը մանրամասնում է ներդրողներին ուղղված ուղերձը, Twitter-ի տնօրենների խորհուրդն ասել է, որ այն «միաձայն խորհուրդ է տալիս քվեարկել (կողմ) միաձուլման համաձայնագրի ընդունմանը»: Եթե գործարքը հիմա փակվեր, ընկերության ներդրողները 15,22 դոլար շահույթ կստանային իրենց պատկանող յուրաքանչյուր բաժնետոմսի համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...