Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Խմբագրի սյունակ

Հայաստանում այսօր առկա է իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտություն. Էլինար Վարդանյանի նոր նախաձեռնությունը

«Պատգամավորական փուլից հետո, ինձ մոտ օբյեկտիվորեն առաջացել էր թայմ-աութի անհրաժեշտություն։ Փուլ, որի ընթացքում պետք էր որոշ բաներ ավելի լավ հասկանալ, որոշ հարցերի այլ տեսանկյունից նայել, ինչ-որ բաներ վերաիմաստավորել, անել հետևություններ։ Կա նաև պարզ մարդկային պատասխանատվության խնդիր՝ քանի դեռ ես ապրում եմ Հայաստանում, իմ ընտանիքը ապրում է Հայաստանում, ես պետք է փորձեմ իմ հնարավորությունների սահմաններում օգտակար լինել պետությանը, փորձել մի լավ բան անել, փորձել ինչ-որ բան շտկել։ Ինձ դժվար է՝ շատ շատերի նման մի կողմ քաշվել, չունենալ տեսակետ և սպասել վերջում հաղթողի կողմը անցնել»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա ստեղծել է «Այլընտրանքային նախագծեր խումբը», որը  հասարակական կառույց է եւ անդամները ներկայացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, իրավունք, քաղաքականություն, կրթություն և այլն։ 

Խոսելով խմբի մասին՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ստեղծման գաղափարը պատկանում է Վահե Հովհաննիսյանին«Ի սկզբանե , հիմքում ուներ հստակ նպատակ՝ այս պահին չունենալով որոշումների կայացման վրա ազդեցության որևէ խողովակ, չլինելով երկրի կառավարման համակարգում, մենք տարբեր խնդիրների շուրջ մշակում ենք մեր առաջարկները, լուծման մեր տարբերակները։ Մենք որոշեցինք մեր փորձն ու ունակությունները ներդնել՝ մշակելու և առաջարկելու ցավոտ ու կարևոր խնդիրների շուրջ սեփական, այլընտրանքային լուծումները։ Մենք մեր առաջարկները, մտահոգությունները, մտավախությունները, լուծման սեփական տարբերակները ներկայացնելու ենք կառավարությանը, քաղաքական ուժերին, հասարակությանը, նախատեսում ենք նաև ակտիվ աշխատել միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր առկա է իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտություն, որոշեցինք նախաձեռնել այս ձևաչափը։ Հայաստանում, ցավոք, հաճախ պոպուլիզմն ու հարմարվողականությունն է գերիշխում։ Քննարկումների արդյունքում գործունեության դաշտը որոշվեց ընդլայնել, և մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք ներգրավելու ենք հանրային կյանքի բազմաթիվ ոլորտների մասնագետներ՝ տնտեսության, իրավունքի, կրթության և այլն։ Հիմա միայն սկիզբն է, ժամանակը ցույց կտա՝ որ ուղղությունը հետագայում ավելի կկարևորվի»։

-«Այլընտրանքային նախագծեր» խումբը իր մտահոգությունն է հայտնել նաեւ Փաստաբանների պալատում տեղի ունեցոց խմորումների վերաբերյալ։ Ինչպե՞ս եք դուք այդ խնդրի լուծումը տեսնում։

-Դա մեր հրապարակած առաջին փաստաթղթերից մեկն էր։ Խնդիրը ներառում է մեծ թվով շահառուների, շատ ավելի մեծ, քան միայն փաստաբանական համայնքը։
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է լուծման իր տարբերակը՝ ոչ թե անձնական, անհատական մակարդակով, այլ այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան առողջացնել ոլորտը: Դա խմբի և մեր փորձագետների պատրաստած առաջարկն է։ Իսկ երեկ ես հանդես եմ եկել առաջարկով մեկ այլ կարևոր, անընդհատ լայն ֆորմատով քննարկվող հարցի վերաբերյալ, ինչպիսին կոչումների և շքանշանների թեման է:
Եվ ասյտեղ նույնպես մենք վեր ենք կանգնել խնդրի անհատական մակարդակով քննարկումից և առաջարկել ավելի համակարգված մոտեցում։ Վաղը կներկայացվեն նոր խնդիրներ և կառաջարկվեն լուծման կոնկրետ տարբերակներ: Այս նպատակով մենք մշտապես աշխատելու ենք նոր անհատների, դեմքերի, ոլորտային մասնագետների, գործիչների հետ, որոնց ձայնը ներկա քաղաքական իրականության պայմաններում լսելի չէ։ Կարևոր թեմաների շուրջ փորձելու ենք ապահովել բազմակողմանի քննարկում: Գիտեք, շատ գործիչներ ուներ լծակներ, ազդեցության խողովակներ, իրենց վստահված ոլորտներ, չեն իջնում հեռուստաընկերությունների եթերներից, բայց իրականում ոչինչ չունեն ասելու և չեն պատկերացնում առաջընթացի համար ինչ է պետք անել։ Սա է մեր իրականությունը։

-Ինչո՞վ եք զբաղվում այժմ, գործեր ունե՞ք որպես փաստաբան:

-Պրակտիկ փաստաբանական գործունեությամբ ես վաղուց չեմ զբաղվում, թեև մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մասնագիտությանը։ Հինգ տարի լինելով ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ես փորձել եմ առավելագույնս անել, երբեք չեմ խուսափել ամենաբարդ հարցերի քննարկումից, բարդ իրավիճակներից, և գուցե նաև իրավաբանական մտածողության շնորհիվ երբեք չեմ մտել մանր ինտրիգների, մահր շահերի տիրույթ։ Այսօր իրավաբանի իմ գիտելիքները, մարդու իրավունքների վերաբերյալ իմ գիտելիքները և տարիների ընթացքում ձեռք բերած փորձը ես փորձում եմ փոխանցել ուսանողներին: Եվ դա անում եմ մեծ պատասխանատվությամբ։ Եվ, իհարկե, իմ աշխատանքային ժամանակի մեծ մասը անցնում է «Այլընտրանքային նախագծեր» խմբում, որի ծավալները գնալով մեծանում են։

-Քաղաքական ի՞նչ ծրագրեր ունեք դուք եւ «Համախմբումը», հանդիպում, քննարկումներ լինո՞ւմ են։

Աշխատանքի այն դաշտը, որը քիչ առաջ ես նկարագում էի, այս պահին ինձ լիովին բավարարում է։ Այն ունի լավ հեռանկար։ Ինչ կլինի ավելի ուշ՝ դժվարանում եմ ասել։ Քաղաքական պատկերացումներ, տեսլականներ, իհարկե, կան։ Վերափոխումների սցենարներ, իհարկե, կան։ Բայց դա այս պահի քննարկման թեման չէ։

Աննա Պապիկյան

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=157186&l=am/