Բրիթնի Սփիրսի հայրը երգչուհուն դատի է տվել
Բրիթնի Սփիրսի եւ նրա հոր՝ Ջեյմիի միջեւ իրավական պայքարը դեռ ավարտված չէ։ 69-ամյա Ջեյմս Սփիրսը եւս մեկ հայց է ներկայացրել՝ խնդրելով իր հայտնի դստերը պատասխան տալ օրենքի առջեւ բլոգի եւ նոր գրքի միջոցով իր վրա ենթադրյալ հարձակումների համար:
Ջեյմսի փաստաբան Ալեքս Վայնhարթենը հունիսի 16-ի հայտարարության մեջ գրել է, որ Բրիթնին «շարունակում է սադրիչ մեղադրանքներ պարունակող հրապարակումներ անել սոցիալական ցանցերում»: Նա երգչուհուց պահանջում է ներկայանալ դատարան եւ ցուցմունք տալ երդվյալ ատենակալների առջեւ։ Մասնավորապես, Բրիթնին պետք է պատասխան տա իր խոսքերի համար, որ հայրն իրեն զրկել է ցավազրկողներից, հրամայել է պարտադիր թերապիա անցնել եւ ութ սրվակ արյուն հանձնել բուժման համար, եւ այլ մեղադրանքների համար։
«Պարոն Սփիրսը, որը սեպտեմբերին խայտառակ կերպով հեռացվեց խնամակալի իր «պաշտոնից», շարունակում է իրեն անարգել։ Նրա հիմար եւ անխոհեմ հայտարարությունը լի է սխալներով ու ստով: Սեփական դստերը վարկաբեկելու փորձից բացի, նա այժմ խղճուկ կերպով փորձում է վախեցնել նրան՝ չարաշահելով դատական գործընթացը եւ հետ վերցնելով սեփական ցուցմունքները: Ուրիշը կամաչեր այս մարտավարությունից, բայց նա եւ նրա ներկայացուցիչներն իսկապես անամոթ են»,- ասել է Բրիթնի Սփիրսի փաստաբանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...