Գերմանիայի կանցլերը կոչ է արել դյուրացնել ԵՄ-ին անդամակցության կարգը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Եվրամիության բարեփոխումների օգտին`կողմ արտահայտվելով ԵՄ անդամակցությունը դյուրացնելուն: Այս մասին կանցլերը խոսել է DPA-ին տված հարցազրույցի ընթացքում:
Ըստ Շոլցի, ո՛չ միայն թեկնածուները, այլեւ Եվրոպական համայնքը պետք է պատրաստ լինեն նոր պետությունների անդամակցությանը, ինչի համար էլ միությունը պետք է արդիականացնի իր կառույցներն ու որոշումների կայացման գործընթացը:
«Միշտ չէ, որ հնարավոր է միաձայն որոշում կայացնել, նույնիսկ եթե այսօր ընթացակարգը այդպես է նախատեսում»,- ասել է Շոլցը։
Նա նշել է, որ այս հարցին ցանկանում է անդրադառնալ հունիսի 23-ից 24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որտեղ անդամ 27 պետությունները քնարկելու են Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի անդամակցության դիմումները։ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել, որ առաջին երկու պետություններին ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրվի։
Թեկնածուի կարգավիճակի շնորհումը հնարավոր է միայն անդամ երկրների միաձայն աջակցությամբ, ինչը փոխելու վերաբերյալ քննարկումները ԵՄ-ում ավելի վաղ են սկսվել:
Գերմանիայի կանցլերը նաև հույս է հայտնել, որ գագաթնաժողովը թափ կհաղորդի Արևմտյան Բալկանների պետություններին, որոնք գրեթե երկու տասնամյակ սպասում են ԵՄ անդամակցությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել, ինչի մասին հայտնել է ԵՀ նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...