Իրանը JCPOA-ի շրջանակներում ԱՄՆ-ի քայլերին համաչափ պատասխան է խոստանում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, վերահաստատելով Իրանի միջուկային ծրագրին երկրի հավատարմությունը, Միացյալ Նահանգներին նախազգուշացրել է, որ վերջինիս «ոչ կառուցողական» քայլերի շարունակականությունը կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը:
ԵՄ ԱԳ նախարար Ժոսեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը քննարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) պահպանման եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայում կայացած բանակցությունների զարգացումները:
Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Բորելին` Վիեննայում գործարք կնքելու իր ջանքերի համար եւ քննադատել ԱՄՆ-ին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կողմից բանաձևը հաստատելու հարցում ոչ կառուցողական եւ հապճեպ գործողության համար:
Բանակցությունների շարունակելու Բորելի խնդրանքին ի պատասխան`Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը միշտ ողջունել է տրամաբանական եւ արդյունքների վրա հիմնված բանակցությունները, սակայն անհրաժեշտ է, որ մյուս կողմը` լավ եւ տեւական գործարքի հասնելու համար դադարեցնի երկակի ստանդարտներն ու հակասական վարքագիծը: Նա հավելել է, որ, ինչպես նախկինում, կարծում է, որ խնդրի լուծման լավագույն եւ ամենաճիշտ տարբերակը դիվանագիտությունն է:
ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը, իր հերթին, ասել է, որ պատրաստ է շարունակել դրական դերակատարում ունենալ`վերջնական համաձայնության հասնելու գործում եւ ընդգծել, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը դիվանագիտության շարունակությունն ու ապակառուցողական գործողություններից զերծ մնալն է։
«Ես պատրաստ եմ անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ ճանապարհ հարթելու գործարքի համար, որը կհամաձայնեցվի բոլոր կողմերի հետ»,- նշել է Բորելը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը