Մեր երկրում աղքատ է ամեն երրորդ քաղաքացի. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների հիմնական պաճառներն են պոպուլիզմը, սուտը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, անպատասխանատվությունը, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը։
«Մեր տարածաշրջանում միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թ․-ի սոցիալ-տնտեսական խորը անկումը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։ Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2022 թ․-ի ապրիլ-մայիսին կազմել է 78200 դրամ։ Աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68․000 դրամ։ Ավելին՝ գնաճի տեմպերն ահագնանում են։ 2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Սրան պետք է ավելացնել կոմունալ ծառայությունների սակագների աճը»,– հայտարարեց Թ․ Ավետիսյանը։
Նաև հավելեց․ «Մեզ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ, սակայն նախորդ չորս տարիներին մեր երկրի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։ Այս ընթացքում երկնիշ աճել է պետական պարտքի ցուցանիշը՝ հասնելով մոտ 9,5 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այսինքն՝ յուրաքանչյուրիս ուսերին ավելացրել են շուրջ 1000 ԱՄՆ դոլար պարտքի բեռ։
Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։ Պետության դերն ու մասնակցությունն այս հարցում պետք է դառնան առանցքային, գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ