Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է. Իշխան Սաղաթելյան

Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ,կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր իմ գործընկերները ծրագրային ելույթներով ներկայացրին այն առաջնահերթությունները և անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված վիճակից դուրս գալու համար: Ի՞նչ որակներ ունի այսօրվա իշխանությունը, և ինչպիսի՞ իշխանություն է պետք Հայաստանին։ Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ,կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից: Մեզ պետք է պատասխանատու և ազնիվ իշխանություն, որը չի խաբի ու չի մոլորեցնի սեփական ժողովրդին: Ավելին ասեմ` Հայաստանը այնպիսի ներքին ու արտաքին բարդ մարտահրավերների հանգույցի առջև է, որ լինել պատասխանատու իշխանություն` դեռ քիչ է։ Լինել նաև պրոֆեսիոնալ ու գործի բանիմաց՝ էլի քիչ է։ Լինել ազնիվ ու հայրենասեր` կրկին քիչ է։ Հայաստանը, բառի բուն իմաստով, այսօր խնդիր ունի ցատկելու սեփական գլխից վերև։ Արտաքին ու ներքին խնդիրների քարտեզը դա է պարտադրում։ Արդյո՞ք Հայաստանն ունի հիմա նման իշխանություն։ Իհարկե՝ ոչ։ Ճիշտ հակառակը, մենք ունենք ապազգային իշխանություն։ Մենք ունենք դավաճան իշխանություն։ Եվ մենք ունենք ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերող իշխանություն»,-ասաց նա։


Սաղաթելյանը ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը

«Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Նիկոլի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը։ Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում և մերժվում էին ՔՊ-ի կողմից՝ սկսած Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուց, օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարությունից, վերջացրած հունիսի 3-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստի տապալումով և երկու ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության մերժումով: Ավելին` երեք օր առաջ՝ հունիսի 15-ին, հողատուն կանգնում և երկրի հիմնական քաղաքական ամբիոնից հայտարարում է, մեջբերում եմ. «Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։ Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է ասում։ Նա բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եվ դա պիտի լուծում համարվի մեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք: Բաքվի և Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը պետք է ապահովի արցախահայերի անվտանգությունը: Ժողովո՛ւրդ, դա կարո՞ղ է լուծում լինել մեզ համար։ Ո՛չ։ Մենք կարո՞ղ ենք թույլ տալ նման բան։ Ո՛չ։ Ինչպե՞ս կարող է հայ մարդը, այն էլ` երկրի ղեկավարը, գնա, Ալիևի ձեռքը սեղմի ու ասի, որ Արցախի կարգավիճակի խնդրի մասին այլևս երբեք չեմ բարձրաձայնելու։ Ըստ էության, Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է հայաթափել և վաճառել Արցախը։ Վաճառել մեր տղերքի արյունը։ Վաճառել մեր պատմությունը։ Վաճառել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր պապերի շիրիմները… Ակնհայտ է, չէ՞, գրավոր և բանավոր պայմանավորվածություններով հանձնում է, ու դեռ կան մարդիկ, որ պատրաստ են դրա հետ կիսել այդ պատասխանատվությունը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, հայ ժողովուրդը Նիկոլը չէ, հայ ժողովուրդը հաղթած և ալիևներին ծնկի բերած նույն ժողովուրդն է, բան չի փոխվել, հայը երբե՛ք ծնկի չի գալու:

«Հաջորդը` Նիկոլը խորհրդարանում նաև հայտարարում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե իր խոստացած խաղաղության դարաշրջանը իրականություն կլինի։ Այսինքն` անցած տարի ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում և խոստացել է բացել խաղաղության դարաշրջան, խաբել, վերարտադրվել է, հիմա երկուսից էլ հրապարակային հրաժարվում է՝ ասելով` երաշխիք չկա: Եվ դեռ ժողովրդի մանդատից խոսում է նա, ով գիշեր-ցերեկ սպասարկում է մեզ ոչնչացնել ցանկացողների շահը։ Ավելին ասեմ՝ Նիկոլի դավաճանության և ազգակործան որոշումների մասին սկսել է խոսել նրա մոտ երկրի նախագահ աշխատող անձը, որը Մոսկվա կատարած այցի շրջանակներում երկու դրվագով հերթական անգամ խոստովանեց իր շեֆի դավաճանությունը՝ հայտարարությունն այն մասին, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին։ Բայց այդքանից հետո էլ Նիկոլը կանգնում ու ասում է, թե ամեն ինչում հներն են մեղավոր։ Չկա հին ու նոր, կա լավ ու վատ, կա կարող ու անկարող, կա պոպուլիստ ու խոսքի տեր, կա երկիր կառուցող, կա երկիր քանդող, կա հող ազատագրելու համար կյանքը զոհող, կա իշխանությունը պահելու համար հազարավոր կյանքեր զոհաբերող, կա հաղթող ու պարտվող։ Մենք լավի, կարողի, գործի մարդու, սկզբունքային մարդու կողմնակիցն ենք` լինեն հների շարքում, թե` նորերի։ Երբ այս իշխանությունները կիրառում են նման տերմիններ՝ նոր, հին, ծիծաղելի է։ Այս իշխանությունում կան մարդկ, որոնք ավելի հին են, քան «Պենտիում-1»-ը։ Այս իշխանությունում եղել են մարդիկ, որոնք ծառայել են ոչ միայն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին, այլ նաև հասցրել են ծառայել Բրեժնևին ու Գորբաչովին։ Այն, ինչ օգտակար է, պետք է վերցնել անցյալից։ Այն, ինչ օգտակար չէ, պետք է թողնել այդ անցյալում»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով` պոպուլիստները աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն։ Պոպուլիստները վերջում ամեն ինչի համար մեղադրում են նույն ժողովրդին և որոշում են անցնել ավտորիտար ռեժիմի. «Քաղաքական զազրախոսությունը, որքան էլ նորմալ ընկալվի ոմանց կողմից, նույնքան անընդունելի և վնասաբեր է իշխանության համար, հատկապես, երբ խոսքը պետության ղեկավարի մասին է։Եթե իշխանությունն ունակ չէ անելու քայլեր, որոնք պետք են պետությանը, ու միայն մտածում է սեփական վարկանիշի մասին, ապա օր առաջ պետք է հեռանա:Գաղտնիք չէ՝ բոլոր ավտորիտար ու տոտալիտար հակումներ ունեցող իշխանություններն էլ, ժամանակակից պոպուլիստ առաջնորդներն էլ մշտապես խոսել են հենց ժողովրդի անունից։ Նրանք իրենց նույնացնում են ժողովրդի հետ։ Հենց այդտեղ էլ տեղի է ունենում խզումը իրականության հետ՝ դրանից բխող հետևանքներով։ Ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած իշխանությունն այսօր հնարավոր առավելագույն անհունդուրժողականությունն է դրսևորում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ունեն տարբերվող կարծիք։ Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր պարտության, զազրախոսության, տգիտության, դավաճանության, ստախոսության ու անպատասխանատվության խորհրդանիշն է։ Մենք մերժում ենք այսպիսի իշխանությունը։ Մենք մերժում ենք դավաճանությունն ու ստախոսությունը, տգիտությունն ու զազրախոսությունը»։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման գլխավոր նպատակն ուժեղ Հայաստան ունենալն է։

«Դրան հասնելու համար կա անհրաժեշտ պայման՝ հեռացնել Նիկոլին, քանի որ նրանով ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան հնարավոր չէ։ «Դիմադրություն» շարժման առաքելությունը Նիկոլին հեռացնելով չի ավարտվելու։ Նրան հեռացնելուց հետո շարժման գաղափարները և նպատակը պետք է դառնա պետության գործառույթը, այսինքն` հաջորդ իշխանությունը պետք է կարողանա դիմադրել և հաղթահարել այն բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որ ծառացել են մեր երկրի առջև։ Դրա համար պետք է կառուցել նոր որակի պետություն՝ արդյունավետ կառավարմամբ, ուժեղ տնտեսությամբ և հզոր բանակով։ Մենք դա կարող ենք և անելու ենք միասին»,-ասաց նա։