Իտալիան կարող է արտակարգ դրություն մտցնել Ռուսաստանից գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով․ ANSA
Իտալիայի իշխանությունները դիտարկում են ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը, հայտնում է ANSA-ն։
Նշվում է, որ Իտալիայի էկոլոգիական արդիականացման եւ փոխակերպման նախարարությունը արդեն հաջորդ շաբաթ (հունիսի 20-26-ը) կարող է ներկայիս նախազգուշացման մակարդակը բարձրացնել էներգամատակարարման ոլորտում «վտանգավոր» մակարդակի այն դեպքում, եթե Ռուսաստանից գազի մատակարարումը շարունակի կրճատվել։
Իտալական նախարարությունում պարզաբանել են, որ «վտանգավոր» մակարդակը չի ենթադրում որեւէ արտաշուկայական միջոցառում եւ նախատեսում է օպերատորների մատակարարման երաշխիքներ։
Ինչպես գրում է La Repubblica թերթը, Իտալիայի կառավարությունն արդեն աշխատում է գազի սպառումը նվազեցնելու ուղղությամբ։ Էներգառեսուրսների սակավության դեպքում սահմանափակումներ կմտցվեն տների եւ հասարակական հաստատությունների ջեռուցման կամ հովացման ջերմաստիճանի եւ տեւողության վրա՝ նվազեցնելով քաղաքների, ինչպես նաեւ ճանապարհների լուսավորությունը։
Միեւնույն ժամանակ, Իտալիան գնումների ավելացման շուրջ բանակցություններ է վարում Ալժիրից, Լիբիայից եւ Ադրբեջանից մատակարարների հետ։ Իշխանությունները դիտարկում են նաեւ ներքին արտադրության ծավալների ավելացումը, սակայն նրանք հասկանում են, որ դրա համար կպահանջվեն մեծ ներդրումներ, ինչպես նաեւ հորատման կանոնների վերանայում, որը երկրին մի քանի տարի առաջ փորձել են արգելել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...