Ադրբեջանը Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար. ադրբեջանցի նախարար
Ադրբեջանը Հայաստանից կոնկրետ քայլեր է սպասում խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Բաքվում «Սպառնալիքները Համաշխարհային աշխարհակարգին» թեմայով IX գլոբալ ֆորումի ժամանակ, փոխանցում է haqqin.az-ը։
Նա նշել է, որ «Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը վերջապես կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։
«Ադրբեջանն իր հերթին Հայաստանին ներկայացրել է հինգ հիմնարար սկզբունքները, որոնց պետք է հետեւել»,- ասել է Մամեդովը։
Խոսելով Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերությունների մասին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք կարող են որպես օրինակ ծառայել։ «Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ օրինակ են։ Վերջին 15 տարվա ընթացքում մենք զգալի ենթակառուցվածքային նախագծեր ենք իրականացրել էներգետիկ եւ այլ ոլորտներում»,- ասել է Մամեդովը՝ հավելելով, որ խաղաղ գործընթացի արագացումն անհրաժեշտ է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ