Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպան
Արմեն Գևորգյանն արդեն մեկ տարի է օգտվում է ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից, այլև ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունից։ Այս ընթացքում բազմիցս հարցեր ենք բարձրացրել նրա անձեռնմխելիության հետ կապված, նաև դիմել էինք ԵԽԽՎ-ին՝ բարձրացնելով այն հարցը, որ քրեական հետապնդում է շարունակվում Արմեն Գևորգյանի նկատմամբ և, փաստորեն, խախտվում է նրա անձեռնմխելիությունը․ ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Վեհաժողովի նախագահը հատուկ նամակ է ուղղել տարբեր մարմիներին, այդ թվում՝ հորդորելով Գևորգյանի պաշտպաններին, որպեսզի իր նամակը տարածեն նաև տարբեր մարմինների շրջանակներում․ նամակում շատ հստակ ու մանրամասն ներկայացրել է փաստաթղթերը, որոնցով սահմանվում է Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը։ Նա նշել է, որ Գևորգյանը անձեռնմխելիությունից է օգտվում, նաև նշել է, որ անձեռնմխելիությունը կարող է տարածվել պատգամավորի մանդատից առաջ հարուցված գործերի վրա։ Ուշագրավ է, որ նամակում նաև նշված է, որ անձեռնմխելիությունից կարող է անձը զրկվել միայն Վեհաժողովի կողմից։ Դատարանն այլ բան չունի անելու, քան հետապնդումը դադարեցնել»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այսօր դատական նիստի ժամանակ միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ։ Նա հիշեցրեց, որ Գևորգյանը ԵԽԽՎ անդամ է, օժտված է անձեռնմխելիությամբ և, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ խնդրելով մերժել միջնորդությունը։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը