«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք». Աշոտ Մինասյան
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հեղինակային բանաստեղծություններից մեկը, որը ներկայացնում ենք ստորև․
«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք
Ի՞նչ ասեմ, սգվո՛ր իմ ազգ.
Որդիքդ փռված են դաշտերում,
Եռաբլուրը լռություն չէ,
Եռաբլուրը մայրերի ճիչ է,
Քույրերի ողբ է, եղբոր փղձկոց,
Հոգուց դուրս թռած հայրերի թառանչ:
Սիրած աղջկա թաքնված լաց է,
Այստեղ ծնկում է ամեն մի որձ,
Այստեղ եղբայրներ են ու ընկերներ,
Այստեղ որդիներ են ու ծնողներ,
Այստեղ մեր սերմը հողին պահ տվինք,
Որ ամեն տարի պիտի ծլեր:
Եռաբլուրը լռություն չէ,
Եռաբլուրը ձայնն է բազմաց,
Եռաբլուրը ոգու տաճար է,
Մեր աստվածային լույսը բեկված…
Ք.Կ.Հ խուց N3
Աշոտ Մինասյան
17.01.2022թ»


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում