ՄԻՊ-ն այդպես էլ չարձագանքեց մամուլի նկատմամբ իշխանությունների սանձազերծած թաքուն պատերազմին
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդպես էլ չարձագանքեց մամուլի նկատմամբ իշխանությունների սանձազերծած թաքուն պատերազմին. հիշում եք՝ կառավարությունը գաղտագողի ճանապարհով խորհրդարան էր ներկայացրել և ընդունել տվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ բարդացրել են լրատվամիջոցների աշխատանքը: Կառավարությունը փորձում է մամուլին հարվածել նաև օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ՝ ստիպելով պաշտոնական ծանուցումները հրապարակել ոչ թե լրատվամիջոցներում, այլ բացառապես azdarar.am կայքում, արգելվել է գերատեսչություններին թերթեր բաժանորդագրվել՝ այդպես զրկելով թերթերին ֆինանսական մուտքերից: Եվ վերջապես, կառավարությունը մտադրվել էր շրջանառության մեջ դնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում խայտառակ վատթար պայմաններ էր ստեղծում լրատվամիջոցների համար՝ սահմանափակելով ինֆորմացիա ստանալու իրավունքը. այս վերջին դեպքը հնարավոր եղավ կանխել ամենասկզբում, երբ հրապարակվեց նախագծի սևագիր տարբերակը, և կառավարությունը շտապեց հայտարարել, թե այդ փաստաթուղթն անհայտ ծագման է: Եվ ահա, չնայած իրադարձությունների այս շղթային, ՄԻՊ-ը քար լռություն է պահպանում, կարծես այդ ամենն իր իրավասությունների շրջանակներում չէ, և, ընդհանրապես, Արման Թաթոյանը վերջերս անցել է ընդհատակ: Հետաքրքիր է՝ նա ասելիք չունի՞ ոտնահարման այս դեպքերի վերաբերյալ, թե իրապես հարմարվել է ՀՀԿ իրավունքների պաշտպան տիտղոսին: Հ. Գ. Արման Թաթոյանը ոչինչ չարեց նաև մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի գրավումից հետո եղած զանգվածային ակցիաների ժամանակ տուժած լրագրողների ու կոտրված տեխնիկաների մասով»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...