Աշխատանքային խումբն ավարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավտոերթուղու համաձայնեցումը. Լավրով
Հայաստանի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարները կտրականապես հերքել են Ադրբեջանի կողմից հնչող միջանցքային տրամաբանությունը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի դանդաղ աշխատանքի վերաբերյալ հարցին, չի համաձայնել այդ գնահատականին՝ հայտարարելով, որ աշխատանքը ռիթմիկ է ընթանում։
Նրա խոսքով՝ երկաթուղային երթուղին համաձայնեցված է, ավարտվում է ավտոերթուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը սահմանվելու է, այն լինելու է պարզեցված եւ հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա. «Այստեղ երկիմաստություն լինել չի կարող»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, ընդգծել է, որ բոլոր ճանապարհները լինելու են այն երկրների ինքնիշխանության եւ իրավասության տակ, որոնցով անցնում են։
Միեւնույն ժամանակ, նա ընդունել է որոշ դետալների առկայությունը, որոնց վերաբերյալ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն, բայց աշխատանքը շարունակվում է, եւ նախարարը հույս ունի, որ կգտնվի փոխընդունելի լուծում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը