Չինաստանի եւ Ճապոնիայի պաշտպանության նախարարները 2019-ից առաջին անձնական հանդիպումն են նախապատրաստում․ Yomiuri
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին բանակցություններ է վարում իր չինացի գործընկեր Վեյ Ֆենհեի հետ՝ անձնական հանդիպում կազմակերպելու մասին, որը տեղի կունենա Սինգապուրում՝ հունիսի 10-12-ը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգությանը նվիրված «Շանգրի-Լա երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում: Սա կլինի 2019 թվականի դեկտեմբերից ի վեր երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների առաջին շփումը՝ Պեկինի եւ Տոկիոյի միջեւ վերջին շրջանում շատ սառը հարաբերությունների պայմաններում, չորեքշաբթի գրել է Yomiuri թերթը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հանդիպման ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է խորհրդակցություններ անցկացնել, որոնք ուղղված կլինեն նրան, որ մեկ տարվա ընթացքում երկու երկրների զինված ուժերի ղեկավարությունների միջեւ ուղիղ կապի գիծ գործարկվի՝ պատահական միջադեպերը կանխելու նպատակով։ Դրա ստեղծման մասին համաձայնությունը ձեռք է բերվել դեռեւս 2018 թվականի մայիսին՝ Չինաստանի եւ Ճապոնիայի ռազմանավերի հակամարտության ֆոնին՝ Արեւելաչինական ծովում Սենկակու կղզիների տարածքում, որը Պեկինը վիճարկում է Տոկիոյից։ Սակայն ուղիղ գիծը դեռեւս չի գործում մի շարք տեխնիկական խնդիրների եւ երկու երկրների միջեւ պարբերաբար սրվող լարվածության պատճառով։
Ճապոնիայի կառավարությունը Չինաստանին մեղադրում է ոչ թափանցիկ ռազմական նախապատրաստությունների, տարածաշրջանի ծովային ուղիները վերահսկողության տակ առնելու, Թայվանի գոտում լարվածության սրման մեջ։ Պեկինն, իր հերթին, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի քաղաքականության մեջ տեսնում է իր գործերին միջամտություն, սպառազինությունների մրցավազք սանձազերծելու եւ տարածաշրջանում լարվածության սրման փորձեր։
Սինգապուրում կայանալիք համաժողովի ընթացքում սպասվում է նաեւ Չինաստանի պաշտպանության նախարարի անձնական հանդիպումը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։
«Շանգրի-Լա երկխոսությունն» ավանդաբար ամեն տարի անցկացվում է Սինգապուրում, սակայն վերջին երկու տարիներին ֆորումը չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...