Այս իշխանությունները ամենամեծ վտանգն են ժողովրդավարության և մարդու իրավունքների համար․ Քրիստինե Վարդանյան
Այս իշխանության ամենամեծ ունեցվածքը իշխանությունն է, որը ատամներով, ամեն գնով, նույնիսկ հայրենիքը տալո գնով պահում են և վախենում են դրա կորստից։ «Մարիոթ» հյուրանոցի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այս մարդիկ սեփականաշնորհել են շատ կարևոր հասկացություններ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, իրենց դիրքավորել են իբրև այդ արժեքների կրողներ, մինչդեռ իրենք այդ արժեքների ամենամեծ դավաճաններն են։ Ժողովրդավար լինելու համար պետք է պահպանել մարդկանց իրավունքները, մարդու ամենամեծ իրավունքը կյանքի իրավունք է, պետք է այդ իրավունքը պաշտպանել։ Չկա ժողովրդավարություն, երբ դու չունես պետականություն, չկան մարդու իրավունքներ, եթե չկա պետությունը, որը կարողանա պաշտպանել այդ իրավունքները։ Այս մարդիկ ոչ միայն կապ չունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ այլ ամենամեծ վտանգն են այս երկու հասկացությունների համար ընդհանրապես»,-ասաց Վարդանյանը։
Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի է ունենում «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը: Ընդդիամդիր պատգամավորները խորհրդաժողովին հրավիրված չեն։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ