50 Cent-ը ծաղրել է Մադոննայի համարձակ լուսանկարներն ու երգչուհուն համեմատել այլմորակայինների հետ
Ամերիկացի 46-ամյա ռեփեր 50 Cent-ը ծաղրել է 63-ամյա երգչուհի Մադոննայի անկեղծ լուսանկարները, ինչպես նաեւ նրան համեմատել այլմորակայինի հետ։ Արտիստը հրապարակել է երգչուհու լուսանկարներն Ինստագրամյան էջում։
Բոլորովին վերջերս երգչուհին համարձակ լուսանկարների շարք էր հրապարակել։ Կադրերում Մադոննան պատկերված էր անկողնում եւ արեւապաշտպան ակնոց էր կրում։ Լուսանկարին ուշադրություն է դարձրել 50 Cent-ը՝ հրապարակելով հումանոիդների լուսանկար՝ ակնարկելով նրանց ու արտիստի նմանությունը։
«Հույս ունեմ՝ նկարների հեղինակը նրա երեխաները չեն։ Ինչ-որ մեկդ ասեք նրան, որ նա հանգստանա 63 տարեկանում»,- կոչ է արել ամերիկացի ռեփերը։ Սակայն արտիստի ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել նրա հումորը․ հրապարակման մեկնաբանություններում շատերն են 50 Cent-ին մեղադրել էյջիզմի եւ կանանց հանդեպ ատելության մեջ։
Նախորդ տարվա վերջին ռեփեր 50 Cent-ն արդեն իսկ ծաղրել էր Մադոննայի մերկ լուսանկարները։ Նա երգչուհուն երկու հրապարակում էր նվիրել ՝ արտիստի լուսանկարներն անվանելով ամենածիծաղելին, ինչ տեսել է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...