Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Թուրքիա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանը երկուշաբթի՝ հունիսի 6-ին կայցելի Թուրքիա, տեղեկացրել է Tasnim-ը։
Սա իրանցի բարձրաստիճան դիվանագետի առաջին այցելությունն է հարեւան Թուրքիա 2021թ. օգոստոսին պաշտոնն ստանձնելուց հետո։
Երկուշաբթի Ստամբուլում տեղի կունենա նաեւ Թուրքիայի, Թուրքմենստանի եւ
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։
Բացի այդ, առաջիկա օրերին Թուրքիա կայցելեն բարձրաստիճան դիվանագետներ
Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից եւ Ռուսաստանից։
«Թեհրանում 2021թ. նոյեմբերի հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի
նախարարը եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին
բանակցություններ սկսել երկու հարեւանների միջեւ համագործակցության
ճանապարհային քարտեզի վերաբերյալ։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը տեղեկացրել է, որ իրենք պայմանավորվել
են փորձագիտական բանակցություններ վարել երկու պետությունների միջեւ
երկարաժամկետ համաձայնագրերի մասին՝ հույս հայտնելով, որ ճանապարհային
քարտեզը կստորագրվի նախագահների կողմից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի Թեհրան այցելության ժամանակ»,- նշել է իրանական լրատվամիջոցը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...