Եթե իրավախախտն արդեն ձեր ձեռքերում է, տանում եք, ինչի՞ եք հետեւից հարվածում, ընկած մարդուն ինչի՞ եք խփում. Շիրինյան
Եթե իրավախախտն արդեն ձեր ձեռքերում է, դուք տանում եք, ինչի՞ եք հետեւից հարվածում, ընկած մարդուն ինչի՞ եք խփում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։
«Երեկվա բռնություններից հետո այս ամոթի պատը պետք է վերանվանել վիժվածքների պատ։ Ոչ թե կարմիր, կապույտ գլխարկավորները պետք է այստեղ լինեին, այլ առաջին հերթին պետք է լինի Ոստիկանության ղեկավարության նկարները, որ յուրաքանչյուրը մոտենա եւ թքի դրանց երեսին։ Ես այսպիսի անթասիբ ոստիկան երբեւիցե չեմ տեսել։ Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը 2008-ին Նիկոլին հայհոյում էր, երկու առաջ ԱԺ-ում ասում է՝ ի՞նչ գործ ունեին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ երեխաները։ Այդ բութ կենդանին չի հասկանում, որ իր ասածով մեկ անգամ եւս հատվաստում է, որ մեր ցույցերը խաղաղ են, որոնց մասնակցում են եւ փոքրերը, եւ տատիներն ու պապիկները»,- նշեց նա։
Անդրադառնալով կարմիր եւ սեւ բերետավորների՝ նախօրեին իրականացրած գործողություններին, Շիրինյանն ասաց. «Բերետավորներին թվում է, թե իրենք Ռեմբո են դարձել։ Ես շատ լավ եմ տեսել ձեր նմաններին, երբ ձեր վկայականները վերցնում են, դառնում եք կուռկուռի ձագ»։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում