Ավստրալիայի Ասպեն կղզին վերանվանել են Եղիսաբեթ II թագուհու անունով
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է Ավստրալիայի մայրաքաղաքային Կանպերե տարածքում գտնվող Ասպեն կղզին ի պատիվ Եղիսաբեթ II թագուհու պլատինե հոբելյանի վերանվանելու մասին, հայտնում է Australian Associated Press-ը:
Արհեստական կղզին գտնվում է Բերլի Գրիֆինի ջրամբարի հարավարեւելյան կողմում՝ արարողակարգային վայրում, որը հայտնի է որպես Խորհրդարանական եռանկյունի:
Այժմ այս վայրը պաշտոնապես հայտնի է որպես Եղիսաբեթ II թագուհու կղզի: Այստեղ է գտնվում 57 զանգերով Ավստրալիայի ազգային Կարիլյոնը, որը կառուցվել է 1970 թվականին եւ միապետի կողմից նվիրաբերվել է Մեծ Բրիտանիային:
Երկրի տեսարժան վայրերը, ներառյալ խորհրդարանի շենքը եւ Սիդնեյի Հարբոր Բրիջ կամուրջը, այս շաբաթ լուսավորվել են թագավորական ծիրանագույնով` ի պատիվ հոբելյանի, որի առթիվ տոնակատարությունները չորս օր են տեւում։
Թագուհու հոբելյանի արարողությունների շրջանակում Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեւիդ Հերլին հեռախոսազրույց է կազմակերպել թագուհու եւ «Տարվա ավստրալացի 2022» մրցանակակիրների միջեւ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...