Չինաստանում արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Գույչժոու նահանգի Ռոնցզյան գավառում արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից։ Մեքենավարը մահացել է, իսկ 8 ուղեւորներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուան»՝ հղում անելով «Չինաստանի երկաթգծեր» ընկերությանը։
Ընկերության հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 10:30-ին, Գույան-ից Գուանչժոու մեկնող D2809 մարդատար գնացքի հետ։ Ռոնցզյան կայարան ժամանող այս գնացքի երկու վագոն գծերից դուրս է եկել ավազահոսքի պատճառով, որը թափվել է երկաթուղու վրա:
Վթարի հետեւանքով վարորդը մահացել է։ Յոթ ուղեւոր եւ մեկ ուղեկցող վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել տեղի հիվանդանոց, որտեղ որակյալ օգնություն են ստանում։ Ըստ բժիշկների՝ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Ըստ ՉԵ-ի՝ ընդհանուր առմամբ տարհանվել է եւս 136 ուղեւոր։
Միջադեպի փաստով հետաքննություն է անցկացվում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...