ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետերը մոտեցրել են դիրքորոշումը սահմանային եւ այլ հսկողության շուրջ․ՌԴ կառավարություն
ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետերը մոտեցրել եւ քննարկել են դիրքորոշումը սահմանային եւ այլ հսկողության շուրջ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Շահին Մուստաֆաեւի եւ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ անցկացված եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։
«Կողմերը քննարկել եւ մոտեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային, մաքսային եւ այլ տեսակի հսկողության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքներով, ճանապարհներով եւ երկաթուղիներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ փոխադրման վերաբերյալ»,-ասվում է ՌԴ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Փոխվարչապետերը քննարկել են նաեւ ավտոմայրուղու անցման հնարավոր ուղիները, որն ապահովում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապը։ «Կողմերը կշարունակեն աշխատել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջեւ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»,-ասվում է տեքստում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը