Նիկո՛լ, դու բերման ենթարկեցիր հերոս տղերքի ծնողներին, դու դրա համար պատասխան ես տալու․ Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող Հայաստանի ղեկավար լինել, քանի որ արդեն լուսաձայնային նռնակներ է կիրառում սեփական ժողովրդի դեմ, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Եթե ես իրեն նախկինում ասում էի վարչապետի պաշտոնակատար, ապա այսօր դա էլ չեմ ասի, քանի որ ժողովրդի դեմ ժողովրդից փախածը հատուկ միջոց է կիրառում, ուրեմն նա այլևս նույնիսկ պաշտոնակատար չէ։ Նիկոլ, ուրեմն այն տղաները, որոնք լուսաձայնային նռնակներ արձակեցին, նրանք դրեցին քո վերջը ․․․ Քեզ մնում է մի բան՝ ոնց փախել ես, այդպես էլ փախի՛, այս երկիրը չարից ազատի՛»,– հայտարարեց նա։
Պատգամավորը նշեց, որ Փաշինյանի ուզածն այն է, որ ժողովուրդը ատելությամբ լցվի ոստիկանների նկատմամբ, սակայն դա չի ստացվի, քանի որ սադրանքի դիմել են ոստիկանի հագուստով ինչ–որ անձինք, որոնց գործողություններից նույնիսկ ոստիկաններն էին զարմացած։
«Նիկո՛լ, դու այսօր բերման ենթարկեցիր հերոս տղերքի ծնողներին, դու դրա համար պատասխան ես տալու, որովհետև տղերքը երկնքից մեզ հանգիստ չեն թողնելու, և դու անելու ես այն, ինչ իրենք են պարտադրելու։ Լույսը բացվելու է, և դու չես լինելու այդ լույսի մեջ, որովհետև դու վախկոտ ես, դու չկաս, ազատի՛ր քո ներկայությունից մեր երկիրը։
Ես ամեն ինչ անելու եմ, Նիկո՛լ, հակառակ քեզ ես գնալու եմ Կիրանց, որտեղ Աբգարիս շիրիմն է, ու ճանապարհին ոչ մի ադրբեջանցու չեմ հանդիպելու։ Ես գնալու եմ Մեղրի ու ոչ մի ադրբեջանցու չեմ հանդիպելու։ Եվ մի օր էլ, այո՛, գնալու եմ Հադրութ, ու գնալու եմ այն տեղը, որտեղ Աբգարս զոհվել է։ Հասկացա՞ր, Նիկո՛լ։ Դե ուրեմն իրերդ հավաքի՛ և մարշ»,– ասաց Գեղամ Նազարյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում