Ոստիկանությունը դիմեց սադրանքների, այն, ինչ Նիկոլը վաղուց երազում էր. Իշխան Սաղաթելյան
Կառավարական ամառանոցի դիմաց այսօր՝ հունիսի 3–ի երեկոյան, տեղի ունեցած բախումները ոստիկանական սադրանքի հետեւանք են։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք կառավարական ամառանոցի մոտ մեր պահանջը ներկայացնելուց հետո ուզում էինք գնալ Ազգային ժողովի մոտ, այնուհետև Ֆրանսիայի հրապարակ։
Ասեցինք՝ բացեք փողոցը, ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների, արդյունքում տեղի ունեցան բախումներ, այն, ինչ Նիկոլը վաղուց երազում էր, հատուկ միջոցներ կիրառվեցին, ոստիկանները իրենց պահում էին սանձարձակ կիրառեցին հատուկ միջոցներ, ծեծում, բռնություն գործադրում։ Կան բերման ենթարկվածներ, տուժածներ»,- ասաց նա։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ իրենք նախօրոք հայտարարել էին, որ որևէ շենքի վրա հարձակում չի լինելու։ Նա բոլորին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ՝ մանսակցելու հանրահավաքին։
«Կխոսենք այսօրվա, վաղվա անելիքների մասին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում