Ինչ հանգամանքներում և ինչու է այրվել կամ պայթեցվել Արթիկի փոխքաղաքապետին պատկանող մեքենան
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արթիկի փոխքաղաքապետ, «Շակալ» մականունով հայտնի Արտակ Հարությունյանին պատկանող արտասահմանյան արտադրության թանկարժեք սառնարանային ֆուռն անհայտ անձն այրել եւ մասամբ պայթեցրել է։ Երեկ չկարողացանք ոստիկանության Արթիկի բաժնից պարզաբանումներ ստանալ այս առիթով, հերթապահ մասից մի քանի անգամ պատասխանեցին, որ ոստիկանապետը Գյումրիում տեղակալների հետ խորհրդակցության է գնացել, իսկ հերթապահ Խաչիկյանը ոչինչ ասել չկարողացավ։ Թեպետ տեղեկություններ կան, որ փոխքաղաքապետը քաղաքապետ Մխիթար Վարագյանի խորհրդով որոշել է իրավապահ մարմիններին չդիմել՝ իրենք կպարզեն ինչն ինչոց է։
Թե ինչ հանգամանքներում եւ ինչու է այրվել կամ պայթեցվել փոխքաղաքապետին պատկանող մեքենան, մեզ պարզել չհաջողվեց, տեղեկություններ կան միայն, որ ավտոմեքենան քաղաքի փողոցներից մեկում կանգնած է եղել, որտեղ էլ հրկիզել են այն, տարածքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է դիմակավորված մեկ անձի։
Երեկ չկարողացանք զրուցել նաեւ տուժածի հետ, նա դեպքի օրվանից արձակուրդ է վերցրել եւ կվերադառնա հինգ օր հետո։ Փոխքաղաքապետի հեռախոսին պատասխանեց կնոջ եղբայրը՝ ներկայանալով որպես Էդո։ Աներձագը հրաժարվեց մանրամասներ պատմել։ Պատասխանեց միայն, որ որեւէ մեկի վրա չեն կասկածում։ Հարցրինք՝ պայթեցրե՞լ են, թե՞ տեխնիկական անսարքություն է։ «Կներեք, բայց ես չեմ կարող պատասխանել»,- անդրդվելի մնաց նա»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...