Ես ամեն ինչ անելու եմ, որ 18 տարեկան ոչ մի տղա այլեւս չզոհվի․ Գեղամ Նազարյան
Ցանկանում եմ առողջ հայրենիք, որտեղ միտքը, մարդու հոգին առողջ է, որտեղ չկա չարություն, նենգություն, որտեղ չկա խաբեություն, որտեղ երեխան պաշտպանված է բարի եւ ուժեղ պետության կողմից, որտեղ վերջին զանգից հետո երեխեքը գնում են սովորելու, լինի զինված ուժերում, լինի համալսարաններում, ոչ թե Վերջին զանգից հետո երեխեքին կտանեն դավադիր պատերազմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում:
«Ես ամեն ինչ անելու եմ, որ էլ ոչ մի 18 տարեկան երեխա դավադիր պատերազմներում չզոհվի: Որ մենք ունենանք տեսանելի ապագայում 5 մլն բնակչություն, ունենանք ամեն ընտանիքում առնվազն 3 երեխա: Ես ուզում եմ, որ երեխաները ոչ միայն ֆիզիկապես առողջ լինեն, այլեւ հոգով, մտքով: Մենք վատ բան ենք արել, մենք մեր երեխեքի մանկությունը, պատանեկությունը գողացել ենք, հիմա պետք է վերականգնենք: Ես Աստծուն խնդրում եմ, որ այդպիսի հայրենիք տա մեր երեխեքին»,-ասաց նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում