Նիկոլի մազին կպնելու համար կարելի է քրգործ հարուցել, 5000 երեխայի սպանության համար չհարուցվի՞. Կ. Տոնոյան
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է քննվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդումը։ «Երեսուն րոպեանոց դատ է եղել, չեն էլ հասցրել միջնորդություն ներկայացնել։ Երեսուն րոպեանոց դատ է եղել, որից էլ մի հինգ րոպե ուշացել ենք, մեր փաստաբանն է մի քիչ ուշացել, պատկերացնո՞ւմ եք»։
Տոնոյանի խոսքով՝ որտե՞ղ է երաշխավորված, որ իրենք ամսի մեկին գան՝ նորից երեսուն րոպե չի տևելու, նորից չի հեռանալու։ «Մենք կգնանք հիմա ԲԴԽ, որովհետև պարոն Ջհանգիրյանը ասաց՝ գնացեք, ու եթե ձեր պահանջը չկատարվի, նորից եկեք ԲԴԽ։ Հիմա հետաքրքրիր է, որ գնանք ԲԴԽ, ի՞նչ պետք է պատասխանի, առավել ևս որ մենք հիմա ունենք երկրորդ բողոքը, այլև այդ դատերը երեսուն րոպե չպետք է լինեն, թող նոր դատավորներ ընդունեն, այստեղ ցուցակներին դատավորների որը նայում ենք, Բիշարյանի անունն է գրված միայն։
Այդ ո՞նց է՝ մեր Գալեյանի հարցով մինչև գիշեր մնացել, դատ էին անում, իսկ այս գործով, որ այդքան զոհ կա, տուժող կա, երեսուն րոպե ժամանակում են անում, որից մենք էլ չհասկացանք, թե ինչ է լինում։ Հայաստանում նիկոլիզմ է հաստատվել, սա նիկոլիզմյան դրսևորում է։ Նիկոլ Փաշինյանը քանի՞ սպայի է սպանել, ոչ թե վիրավորվել։ Նիկոլի մազին կպնելու համար կարելի է քրգործ հարուցել, 5000 երեխայի սպանության համար չհարուցվի՞»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում