Ինձ չեք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք. Իշխան Սաղաթելյան
Ինձ չե՞ք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի համոզմամբ, եթե Փաշինյանը մի գրամ մտածում է երկրի ապագայի մասին, ուրեմն՝ պետք է գնա, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող անել։
Խոսելով անցյալի և նախկինների մասին՝ Սաղաթելյանը նշեց, թե նախկինների սխալները շտկվող են, իսկ Փաշինյանի սխալներն անդառնալի են, բայց, այնուամենայնիվ, անցյալի սխալները և արատները չեն կրկնվելու, քանի որ նոր որակի պետություն ենք ստեղծելու։
Փոխխոսնակի պնդմամբ` իրենք խաղաղություն են ոզում հաստատել, իսկ իշխանությունը ՀՀ-ին տանում է նոր պատերազմի, քանի որ Փաշինյանի խաղաղության գինը հայրենազրկումն է, բայց ինքը դրա մանդատը չունի։
Բանախոսը նաև նշեց, որ Փաշինյանն ունի պաշտոն, բայց չունի իշխանություն, ուժային կառույցներն են պահում։
Նա նաև նշեց որ Փաշինյանն աթոռը բռնել, բաց չի թողնում, ստորագրի՝ ներսում է խնդիր ունենալու, չանի՝ դրսում լավ չի լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում