Դատարանը քննարկում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանի միջնորդությունը
«Սիլվայի գործով» դատը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու փաստաբան Հայկ Ալումյանի վերջին նիստում ներկայացրած միջնորդությունը։
Հայկ Ալումյանն ասաց, որ գլխավոր դատախազին ուղղված դիմումի պատասխանը դեռ չի ստացվել։ Պաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցն ընտրելու հիմնավորումների եւ այլ հարցի հիմնավորումների մասին հարցով։ Թե հատկապես ինչի մասին է խոսքը ԶԼՄ-ների համար անհասկանալի է մնում, քանի որ այս մասը քննարկվել է դռնփակ հանդիպման ժամանակ։ Ըստ Ալումյանի՝ պատասխան չկա նաեւ հակակոռուպցիոն հանձնաժողովին ուղղված դիմումին։ Փաստաբանն առաջարկեց, որ տվյալները դատախազները տրամադրեն, ինչին դատավոր Դանիբեկյանը նշեց, որ մեղադրող կողմին չի կարող պարտավորեցնել դա անել։ «Համենայնդեպս, մենք դա չենք կարող թողնել դատախազությանը, քանի որ հայտնի է նրա վերաբերմունքը գործին»,- ասաց փաստաբանը՝ հայտնելով, որ դիմել է նաեւ քննիչ Մուշեղյանին։ Սակայն նրա պատասխանը փաստաբանը խնդրել է, որ փակ դռների հետեւում հրապարակվի, քանի որ տվյալները վերաբերում են գործընթացին չմասնակցող անձի։ Նիստը շարունակվել է փակ դռների հետեւում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում