Արայիկ Գրիգորյանը նեղացել, դիմում է գրել ու հեռացել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտելն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանին դուր չի եկել իրեն ու ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանին եւ Աշոտ Արսենյանին Զոհրաբյանի նախազգուշացումներն առ այն, որ հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում աշխատավարձերից պահումներ կարվեն: Ու քանի որ Գրիգորյանը որոշել է խորհրդարանում արտոնյալ կարգավիճակում հանդես գալ, միեւնույն ժամանակ աշխատավարձ ստանալ, դիմում է ներկայացրել հանձնաժողովից դուրս գալու մասին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրա փոխարեն ՀՀԿ-ից այս հանձնաժողով է գործուղվել Միհրան Հակոբյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...