Թանկարժեք սեղան ու բազկաթոռներ՝ ղեկավարի համար. Արման Սահակյանի շռայլությունները
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում աշխատակիցների ու ղեկավարի բազկաթոռներն ու սեղանները դասակարգված են: ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցում նշված ապրանքները յուրահատուկ ձեւով են գնվում:
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում վարչությունը 2017թ. փոփոխված գնումների պլան է ներկայացրել: Պլանի համաձայն՝ 2017 թ. գնման շրջանակային համաձայնագրեր ընթացակարգով վարչությունը նախատեսում է ղեկավարի` 689 հազար դրամ արժողությամբ մեկ սեղան գնել:
Վարչությունը, սակայն, միայն ղեկավարի սեղանով չի բավարարվի:
Այս տարի նաեւ ղեկավարի երկու թանկարժեք բազկաթոռներ կգնեն: Դրանք ձեռք բերելու համար վարչությունը 540 հազար դրամ կծախսի: Պակաս թանկարժեք չէ նաեւ խորհրդակցությունների սենյակի կահույքի գինը՝ 730 հազար դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...