McDonald's-ը հայտնել է, թե ում կվաճառի իր ռուսական բիզնեսը
Ամերիկյան McDonald's ընկերությունը հայտնել է, որ իր ռուսական բիզնեսը կվաճառի ներկայում լիցենզիա ունեցող Ալեքսանդր Գովորին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ընկերությունը հայտարարում է McDonald's-ի գործընկեր Ալեքսանդր Գովորին ռուսական ակտիվների վաճառքի գործարքի կնքման մասին: Գործարքի պայմաններով պարոն Գովորը ձեռք է բերում ցանցի ողջ ռեստորանային պորտֆոլիոն եւ հետագայում կզարգացնի այն նոր ապրանքանիշի ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ Գովորը McDonald's-ի գործընկերն է 2015 թվականից, Սիբիրում ֆրանշիզեով բացված 25 ձեռնարկություն է աշխատում։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ McDonald's-ի ակտիվների վաճառքի պայմանագիրը պահանջում է որոշակի պայմանների համաձայնություն, այդ թվում՝ կարգավորող մարմինների հաստատում։ «Ակնկալվում է, որ համակարգման բոլոր անհրաժեշտ փուլերը կավարտվեն մոտակա շաբաթների ընթացքում»,- նշել են ընկերությունում։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, բոլոր աշխատակիցները կպահպանեն աշխատատեղերը համարժեք պայմաններով առնվազն երկու տարի։ Բացի այդ, գնորդը համաձայնել է մինչեւ գործարքի փակվելը ֆինանսավորել երկրի 45 մարզերում կորպորատիվ աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ իր վրա է վերցրել մատակարարների, վարձատուների եւ կոմունալ ծառայությունների նկատմամբ պարտավորությունների կատարումը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...