ՔԿ-ում հայհոյել են զոհված զինծառայողների հարազատներին, անգամ փորձել են հարվածել. Գեղամ Նազարյան
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը սոսնձված է այս աթոռին, այլ որոշում ես չէի սպասում: Այս մասին, այսօր՝ մայիաի 17-ին, գլխավոր դատախազության մոտ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ զինդատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշումը:
«Բայց շատ լավ էր այս գործընթացը, որ լայն հանրությունը հասկացավ, որ այս գործընթացն իրավական ճանապարհով չի կարող ընթանալ, քանի դեռ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է: Այնտեղ տեղի ունեցած տհաճ միջադեպն էլ այս վարչախմբի իրական պատկերն է, երբ նախ ծնողներին ասում են՝ մենք պատասխան չենք ստացել, չգիտենք՝ ինչի մասին է խոսքը, ինչի եք եկել, հետո հայտնվում է մեկը՝ քննչական բաժնի պետ, ծնողներին հրավիրում են վերեւ եւ կարդում են որոշումը, որտեղ գրված է, որ հիմքեր չկան Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու: Դրանից հետո ծնողները վրդովվում են եւ տեղի է ունենում այն, ինչ դժվար է պատկերացնել, երբ այդ բաժնի աշխատողները իրենց պետի հետ հայհոյում են ծնողներին եւ անգամ փորձում հարվածել»,-ասաց նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում