Քարտեզը բացի՝ Շուշին, Հադրութը մե՞րն են, աչքերդ փակի՝ ախպերներիդ հիշի, քանի՞սը կան․ Մամիջանյանը՝ շարժմանը չմիացածներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը մայիսի 17-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դիմեց այն քաղաքացիներին, որոնք չեն միացել «Դիմադրություն» շարժմանը։
«Եթե դեմ չեք, սիրելի քաղաքացիներ, ես ձեզ հետ «դու»–ով խոսեմ ․․․ Մենք մի ճակատագիր ենք կիսում, բայց ձեզ ինչ–որ մեկը սովորեցրել է մեզ ատել։ Խաբել, ասել է, որ երեսուն տարի թալանել են, բայց այդ երեսուն տարի թալանելու ընթացքում երկու պատերազմ ենք հաղթել։
Խաբել, ասել է, որ ձեզ երեսուն տարի թալանել են, բայց այդ երեսուն տարվա ընթացքում երեք անգամ միջին կենսաթոշակ է աճել, ոչ թե 3000 դրամով, այլ երեք անգամ, միջին աշխատավարձն է երեք անգամ աճել»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ այն մարդկանց, ովքեր դեռ պայքարին չեն միացել, ուզում է հարցնել, թե արդյոք լավ են ապրում։ «Դու լա՞վ ես ապրում, չէ լավ, դու լա՞վ ես ապրում։ Խնդրում եմ հենց հիմա «լայվդ» անջատի ու գնա սառնարանիդ դուռը բաց, լա՞վ ես ապրում։ Լավ, միայն սառնարանով չի, ճիշտ ես ասում, ձեռքից տակ քարտեզ կա՞։ Մի հատ քարտեզը բացի էլի, Շուշին մերն է, Հադրութ մե՞րն է։ Էստեղ հավաքված մարդիկ ասում են, որ մերն է։
Լավ քարտեզն էլ մի կողմ դիր մի հատ աչքերդ փակի, բակի ընկերներիդ հիշի, բարեկամներիդ, ախպերներիդ, դասարանցիներիդ։ Քանի՞սը չկան։ Քանիսի՞ն սպանեց։ Ու այդքանից հետո դու լա՞վ ես ապրում։ Չեմ հավատում։
Դու ոնց կարող ես լավ ապրել, եթե քո առողջապահության նախարարը իրավաբանը։ Տո դու ոնց կարող ես լավ ապրել, եթե քո պաշտպանության նախարարը պատմաբան է։ Ու հիշեցնեմ՝ դու Գենշտաբի պետ չունես, չնայած պատերազմ է»,– ասաց նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում