Այսքան պատահական չեն սխալվում․ Գարեգին Մելքոնյան (տեսանյութ)
Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, որը հաճախակի է մասնակցում «Դիմադրության» շարժման հանրահավաքներին, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ պետությունը պետք է արդյունավետ աշխատի և ունենա զարգացման ու հանունին ուղղված օրակարգ, և պետական կառավարման համակարգում նստած լինեն պրոֆեսիոնալ մարդիկ։ Բայց այդ ամենը նա այսօր չի տեսնում։
«Իմ գնահատմամբ՝ այդ երեքն էլ այսօր չկա, ցավոք սրտի»,-ասաց նա՝ հիշեցնելով կորոնավիրուսի ժամանակ, դրանից հետո՝ պատերազմի օրերին այս իշխանությունների իրականացրած քայլերը, որոնք վկայում են ոչ պրոֆեսիոնալ և ոչ արդյունավետ պետական կառավարման մասին։
Մեր հարցին, թե պատերազմում պարտության և Արցախի հարցում այս իշխանությունների կատարած քայլերն ու դրանց հետևանքները միայն պրոֆեսիոնալիզմի՞ պակաս են, թե՞ նաև դիտավորություն կար այս ամենի մեջ, Մելքոնյանն ասաց. «Ես իմ մտահոգություններն ու մտավախություններն ունեմ, կասկածներ ունի մեր բնակչության զգալի մասը, կարծում եմ՝ Ձեր հարցի պատասխանը պետք է քննությունը իշխանափոխությունից հետո, որովհետև ես նշել եմ դեռևս տարի և ավել առաջ՝ այսքան պատահական չեն սխալվում»։
Մանրամասն՝ տեսանյութում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում