Փաշինյանն իր արած հայտարարության համար պետք է պատասխանատվության ենթարկվի. զոհվածի հայր
Զոհված զինծառայողների ծնողները քննչական կոմիտեի մոտ են։ Հարցին, թե ինչու են եկել Քննչական կոմիտե, պատասխանեց զոհված Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը․ «Նպատակն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ապրիլի 13-ի, երբ ասաց, որ ինքն այս ամեն ինչը կարող էր անել՝ ուղղակի առանց զոհերի, այդ մեջբերման համար ենթարկվի պատասխանատվության։ Դա դուրս է գալիս ինքնախոստովանություն, հիմա մեր նպատակն այն է, որ Փաշինյանին կանչեն ու հարցաքննեն։ Դատախազության կողմից տղաները տուժող ճանաչվեցին , ծնողները՝ տուժողի իրավահաջորդ, դրա համար կանչվել եք հարցաքննության։
Մեր նպատակը Փաշինյանի արված հայտարարության վերաբերյալ նրան պատասխանատվության ենթարկելն է, պետք է որպես մեղադրյալ հարցաքննվի, հետո ենթարկվի պատասխանատվության։
Տոնոյանը, երբ հայտարարում էր նոր պատերազ, նոր տարածքներ, էդ ինչի՞ վրա էր տենց վստահ հայտարարություններ անում»։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Դատախազությունը գործն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն գործը վերցրել, ուղարկել էր Քննչական կոմիտեի վարույթին։ Մանրամասն՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում