Շուտով ուժային կառույցների ղեկավարները մտնելու են Նիկոլի մոտ ու ասեն՝ դու այլևս իշխանություն չունես. Աղվան Վարդանյան
Ակնհայտ է, որ ոստիկանությունն այսօր առաջնորդվում է մեկ ոչնչության հրամաններով։ Ես չեմ ուզում անդրադառնալ այսօր տեղի ունեցած միջադեպին, այլ կասեմ միայն հետևյալը՝ զգուշացնում եմ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, Անվտանգության Ծառայության ղեկավար պարոն Աբազյանին, դատախազ Արթուր Դավթյանին, քննչականի ղեկավար Քյարամյանին, ներքին զորքերի հրամանատար, պարոն Զաքարյանին, ՊՊԾ գնդի ղեկավարին ասելիք չունեմ, միայն այն, որ նա գեներալ և գյադա է, ուրիշ բնորոշում չունեմ նրա անձին և վարքագծին, մնացյալ բոլորին զգուշացնում եմ՝ ժողովրդական ընդվզումը շարունակվելու է, «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով այսօր, անհնազանդության խաղաղ երթի ընթացքում, ոստիկանական բռնի ուժի է ենթարկվել ։
«Եվ, եթե ձեր և ձեր ենթակաների գործողությունների արդյունքում, որևէ բան պատահի պայքարի ելած մարդկանց հետ, դուք պատասխան եք տալու՝ օրենքի ողջ խստությամբ։ Նա հեռացվելու է, իսկ դուք պարտավոր եք ծառայել պետությանը, որ թե մեկ անձի, այն էլ՝ ոչնչությանը»,- ասել է նա։
Հարցին՝ ո՞րն է ռեալ մեխանիզմը՝ հեռացնելու իշխանությունը զավթած և երկիրը վերջնական կորստյան տանող այս մարդկանց՝ Աղվան Վարդանյանը պատասխանել է՝ երբ ժողովրդական պայքարն ընդլայնվի և տարածվի ամբողջ հանրապետությունով մեկ, և այդ մարդիկ, ի վերջո, հասկանան, որ իրենք այլևս իշխանություն չունեն, իմ կողմից քիչ առաջ հիշատակված մարդիկ՝ ուժային կառույցների ղեկավարները մտնելու են Նիկոլի մոտ և ասեն՝ դու այլևս իշխանություն չունես։ Եվ այդ օրը շատ շուտով գալու է»,- ասում է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում