Ոստիկանությունը չպետք է անպատիժ մնա, բայց կարող են տարբեր պատկերացումներ լինել․ ԵՄ-ն՝ Հայաստանում բողոքի ցույցերի մասին
Մենք հետեւում ենք իրավիճակին, ուսումնասիրում ցույցերի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին եւ ոստիկանության գործողություններին։
«Մենք շատ իրավիճակներ ենք տեսել, եւ, իհարկե, այդ իրավիճակներում երբեմն հարցեր են բարձրացվում, ես էլ եմ հարցեր բարձրացնում։ Այո, ես հստակ ասել եմ, որ ոստիկանությունը նույնպես պետք է ենթարկվի բոլոր օրենքներին ու կանոններին։ Ոստիկանությունը չպետք է անպատիժ մնա, բայց միեւնույն ժամանակ ուզում էի նշել, որ կարող են տարբեր պատկերացումներ լինել։ Եթե, օրինակ, սադրանքներ լինեն, ապա ես ինքս ինձ կհարցնեի՝ ի՞նչ որոշում պետք է կայացնել նման սադրանքների դեպքում։
Ես մտածում եմ, թե ինչպես ԵՄ-ն եւ Միության երկրները կարող են աջակցել ժողովրդավարական եւ կայուն զարգացմանը՝ միաժամանակ տնտեսական առաջընթաց ապահովելով։ Պետք է լսել քաղաքացիների ձայնը, ում ձայնը մյուսներից ավելի բարձր է հնչում, եւ փորձել գտնել դրանց պատասխանները»,- հավելեց դեսպանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...