Ադրբեջանն ու Ավստրիան մուլտիմոդալ փոխադրումներ կապահովեն Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ADY Container ու Rail Cargo «դուստր» ընկերությունները եւ «Ավստրիական դաշնային երկաթգծեր» ԲԸ-ն փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ադրբեջանական ընկերությանը:
Փաստաթուղթը ստորագրվել է «Ադրբեջանական երկաթուղիների» նախագահի գլխավորած պատվիրակության՝ Ավստրիա կատարած այցի շրջանակում:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը համատեղ աշխատելու են Եվրոպայից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, ինչպես նաեւ ռումինական Կոնստանցա նավահանգստից դեպի վրացական Փոթի գազափոխադրումների անխափան եւ արագ կազմակերպման ուղղությամբ, այնուհետև դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան:
Ենթադրվում է, որ «Շաիր Վագիֆ» նավը վերոնշյալ նավահանգիստների միջեւ կերթեւեկի ամիսը 3 անգամ՝ 10 օրով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ