Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը մտադիր են հրաժարվել տիտղոսներից
Թագավորական ընտանիքում կարծես «խնդիր» կա։ Քեմբրիջի դուքսերը ծրագրում է հրաժարվել տիտղոսներից՝ հասարակության մեջ միապետության նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար։
The Mirror հրատարակությունը հայտնում է, որ Քեյթը եւ Ուիլյամը մտադիր են հրաժարվել բարձր մակարդակի տիտղոսներից։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես է Քեմբրիջի դուքսը պատրաստվում անվանել իրեն թագադրումից հետո, սակայն ընտանիքին մոտ կանգնած անձը պնդում է, որ արքայազնը նախատեսում է «հեղափոխություն» անել Բուքինգհեմյան պալատում։
«Նրանք ցանկանում են հրաժարվել հանրության առաջ խոնարհվելուց եւ ավելի հասանելի լինելուց, «կոտրել» բազմաթիվ ավանդույթներ եւ կենտրոնանալ ժամանակակից միապետության վրա», - տաբլոիդին ասել է ինսայդերը:
Բարեփոխումների անհրաժեշտության մասին առաջին մտքերն Ուիլյամի եւ Քեյթի մոտ ի հայտ են եկել Կարիբյան կղզիներ անհաջող թագավորական այցից անմիջապես հետո։ Ջամայկայի, Բելիզիեւ Բահամյան կղզիների բնակիչները բողոքի ակցիաներով դուրս էին եկել բրիտանական միապետության դեմ։ Ըստ երեւույթին, այժմ դուքսն ու դքսուհին փորձում են ամեն ինչ հարթել՝ պատռելով կանոնների գիրքը եւ հրաժարվելով կառավարման հնաոճ մեթոդներից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...