Լիբանանի հազարավոր քաղաքացիներ աշխարհի 48 երկրում արտահերթ կքվեարկեն խորհրդարանական ընտրություններում
Շուրջ 50 երկրում բնակվող հազարավոր լիբանանցիներ կիրակի արտահերթ քվեարկելու են երկրի խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է Associated Press-ը:
Մոտ 195 000 լիբանանցի գրանցվել է կիրակի 48 երկրում անցկացվող քվեարկությանը մասնակցելու համար, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Եվրամիության անդամ երկրներում եւ մի քանի աֆրիկյան երկրներում:
Լիբանանում քվեարկությունը տեղի կունենա մայիսի 15-ին:
Քվեարկողների թվում շատ են լիբանանցիները, որոնք երկիրը լքել են վերջին երկու տարում՝ պատմական տնտեսական անկման պատճառով, որի համար մեղադրում են քաղաքական դասին, որը երկիրը ղեկավարում է 1975-90-ականների քաղաքացիական պատերազմից ի վեր:
Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ:
Այս ընտրություններն առաջինն են լինելու 2019 թ. սկսված տնտեսական ճգնաժամից հետո, որը բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել երկրով մեկ: Սա նաեւ առաջին քվեարկությունն է 2020թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որն ավելի քան 200 մարդու կյանք էր խլել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...