Հռոմի պապը պատրաստվում է Հարավային Սուդան ուղեւորությանը՝ չնայած ծնկի ցավին
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, ում շարժունակությունը վերջերս սահմանափակվել է ծնկի ցավի պատճառով, անհամբեր սպասում է հուլիսին Հարավային Սուդան այցին, ասվում է Պապի, Քենթերբերիի արքեպիսկոպոսի եւ շոտլանդական եկեղեցու մի պաշտոնյայի համատեղ ուղերձում, հաղորդում է AP-ն։
Վատիկանը շաբաթ օրը հրապարակել է ուղերձի տեքստը, որը վերաբերում է հուլիսի 5-7-ը Հարավային Սուդան ուխտագնացություն կատարելու Ֆրանցիսկոսի ավելի վաղ հայտարարված ծրագրերին։ Սուրբ Աթոռը երկու ամիս առաջ հայտարարել էր, որ Պապը աֆրիկյան վերջին ուխտագնացությունը կկատարի իր պապականության ինը տարիների ընթացքում՝ սկսած հուլիսի 2-ին Կոնգո կատարած հովվական այցից:
Ուղերձը հասցեագրված է Հարավային Սուդանի քաղաքական առաջնորդներին, եւ ստորագրել են Ֆրանցիսկոսը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին եւ Շոտլանդիայի եկեղեցու մոդերատոր Ջիմ Ուոլեսը։ Եկեղեցու այս երեք գործիչները միասին կայցելեն Հարավային Սուդան։
Անցյալ ամառ Ֆրանցիսկոսը եւ Ուելբին Հարավային Սուդանի միմյանց դեմ մրցակցող քաղաքական առաջնորդներին կոչ էին արել կատարել անձնական զոհաբերություններ, որոնք անհրաժեշտ են խաղաղության հաստատման համար, իսկ այս տարի նրանք կրկնել են իրենց կոչը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...