Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ Ամերիկայի երկրների ապագա գագաթաժողովին մասնակցությունը
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր զրուցել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Երկու առաջնորդներն ընդգծել են Ուկրաինայում դաժան գործողությունների համար Ռուսաստանին պատասխանատվութան ենթարկելու իրենց հանձնառությունը, ինչպես նաեւ դիտարկել են Ուկրաինայի կառավարության անվտանգության ապահովմանն ու բռնությունից տուժած միլիոնավոր ուկրաինացիներին տնտեսական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու շարունակական ջանքերը:
Ընդգծվում է նաեւ, որ ԱՄՆ նախագահը «բարձր է գնահատել Կանադայի սերտ գործընկերությունը ճգնաժամի ընթացքում եւ նրա առաջնորդությունը Ռուսաստանի նկատմամբ համապարփակ պատժամիջոցներ եւ սահմանափակումներ կիրառելու գործում»։
«Առաջնորդները նաեւ քննարկել են հունիսին Ամերիկայի գագաթաժողովին իրենց առաջիկա մասնակցությունը եւ կիսագնդում կանաչ ու արդար աճի իրենց ընդհանուր տեսլականը, ինչպես նաեւ գագաթաժողովի այլ նպատակներ»,- ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...