Մենք իսկապես հասկանում ենք, որ կորցնում ենք մեր հայրենիքը․ Վանեցյան
Շուրջ 2 շաբաթ է՝ Երեւանում ենք, մարզերում բողոքի ակցիաներ ենք անցկացնում։ Քաղաքացիական անհնազանդության նպատակն այն է, որ մեր ամբողջ երկիրը ոտքի կանգնի եւ «ոչ» ասի այս իշխանությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Բոլորն արդեն ամեն ինչ գիտեն, տեսել են։ Հիմա դիմում եմ Վանաձորի, Լոռու եւ Հայաստանի այլ մարզերի բնակիչներին, որոնք մեզ հետեւում են հեռուստացույցով եւ առցանց։ Սա պայքար է հանուն հայրենիքի։ Սա պայքար չէ հանուն իշխանության, ինչպես փորձում է ներկայացնել այս իշխանությունը։ Մենք իշխանությունից կառչած չենք։ Մենք իսկապես հասկանում ենք, որ կորցնում ենք մեր հայրենիքը»,-ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ 2018թ․ հայ ժողովրդին խաբել են։
«Մարդիկ լավ ապրելու փոխարեն սկսեցին ավելի վատ ապրել, ցավոք սրտի։ Անվտանգ երկիրը փոխվեց, եւ ստեղծվեց մի իրավիճակ, երբ մարդիկ չգիտեն՝ վաղը թուրքերը կմտնե՞ն իրենց տները, թե՞ ոչ»,-ասաց Վանեցյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում