Էմբեր Հերդը հիստերիա է բարձրացրել դատական նիստի ժամանակ
Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծությունը ամենախոշորներից մեկն է Հոլիվուդի պատմության մեջ։ Հայտնի մարդիկ բաժանվել են 2017 թվականին, բայց դեռ շարունակում են հարաբերությունները պարզել դատարանում: Ոչ վաղ անցյալում բացահայտվեցին Հոլիվուդի ամենասկանդալային ամուսնության հերթական մանրամասները՝ Դեփի նախկին կինը պատմել է, թե ինչպես է դերասանն առաջին անգամ ձեռք բարձրացրել իր վրա։
Իր ցուցմունքների ժամանակ Էմբեր Հերդը փորձում էր զսպել արցունքները՝ պատմելով նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Դերասանուհին երկար ժամանակ փորձում էր զսպել իր զգացմունքները, բայց ի վերջո չդիմացավ եւ հիստերիա բարձրացրեց հենց դատավարության ժամանակ։
«Ինչ-որ պահի նա ընկավ վրաս եւ սկսեց բղավել, որ ես կործանել եմ իր կյանքը։ Նա բռնեց պարանոցիցս։ Ես շատ էի վախենում։ Այդ ժամանակ ասես ուրիշ մարդ լիներ, ոչ թե Ջոնին: Ես փորձեցի նրան բացատրել, որ դա ինձ ցավ է պատճառում», - ասել է Հերդը: Դրանից հետո, ըստ նրա, Ջոնին իրեն բռնաբարել է լիկյորի շշով։ Դերասանուհին խոստովանել է, որ ամենից շատ վախեցել է, որ ապակե տարան ջարդված էր։
Հենց այդ օրը միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում դերասանը քիչ էր մնում կորցներ մատը։
Անմիջապես այն բանից հետո, երբ դատավորը ընդմիջում է հայտարարել, որպեսզի Էմբերը ուշքի գա, Ջոնի Դեփը փորձել է մոտենալ նրան։ Սակայն նույն պահին Էմբերը փախել է նրանից սենյակի մեկ այլ անկյուն, իսկ ոստիկանները փակել են դեպի նրան տանող ճանապարհը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...