Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. Իրավիճակը մի պահ լարվեց (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության երթ է սկսվել, որն առաջնորդնում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը: Երթը բարձրացավ Մաշտոցի պողոտայով եւ ուղղվեց դեպի Մոսկովյան, ապա Տերյան փողոց:
Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին, ասաց. «Ոսջունում ենք հատկապես այն ոստիկաններին, որոնցտնից-տեղից կտրած մարզերից բերել են այստեղ, սուղ պայոկի վրա, այս իշխանությունները ստիպում են նրանց կարգուկանոն պահել, բայց իրենք էլ են գիտակցում, որ սա կարգուկանոն պահել չէ, այլ Նիկոլի աթոռը մի օրով երկարաձգելը: Տղերք, երբ վանկարկում ենք՝ «ոստիկանը Նիկոլ չ», դա վերաբերում է բոլորիդ»:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Մի պահ իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել նաեւ հանդիպակաց երթեւեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին: Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկանների հետ երկխոսության մեջ չմտնել:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում