Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Լոռու մարզկենտրոնից Երեւան եկող ճանապարհը։ «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ վանկարկում են նրանք։
Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին Մամիկոն Ասլանյանի լուսանկարն է, որը ամիսներ շարունակ պահվում է կալանքի տակ։
«Մեր բողոքի ակցիան ուղղված է մեր փոքր հայրենիքը՝ Վանաձորը պահպանելուն, որտեղ կես տարուց ավելի հակասահմանադրական կարգեր են հաստատված։ Մեր ակցիայի նպատակն է պահպանել մեր հայրենիքը, Արցախը։ Վանաձո՛ր, ոտքի»,- հայտարարեցին նրանք, ապա պահանջեցին՝ «Ազատություն Մամիկոն Ասլանյանին»։
Վանաձորի ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն ասաց, որ իրենք կարող են ժամեր շարունակ ճանապարհը փակ պահել, քանի որ մարզի ոստիկաններին գործուղել են Երևան։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բիրտ ուժ կիրառելով։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...