Դուք գերի եք Փաշինյանի ձեռքին, պատմական շանս ունեք, կանգնեք ժողովրդի կողքին. Սաղաթելյանը՝ ՔՊ–ականներին
Երեւանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հրավիրված այսօրվա հավաքին, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին։
«Դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքին (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին–հեղ.), ձեր մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի բոլոր հանցանքների ու որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս, ձեր սխալն ուղղել ու կանգնել ժողովրդի կողքին, սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, հասկանալու, գիտակցելու, հետագայում ուշ է լինելու, հասկացեք եւ առաջիկա մեկ–երկու օրվա ընթացքում որոշում կայացրեք»,– հայտարարեց Սաղաթելյանը։
ԱԺ փոխնախագահը կոչով դիմեց նաեւ ոստիկաններին. նա հորդորեց գործել օրենքի սահմանում։
«Չկատարե՛ք այդ խելագարի հրահանգները եւ ապօրինի որոշումները։ Մեր պայքարը լինելու է խաղաղ միջոցներով, բայց լինելու ենք վճռական եւ գնալու ենք մինչեւ վերջ։ Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, իսկ սադրիչ խմբերին, զինված միավորումներին, բանսարկուներին փնտրեք Նիկոլի եւ իր խմբակի շրջանում»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...