Այո΄, մեր գործողությունները լինելու են շատ վճռական, նաեւ մասշտաբային, բայց բացառապես խաղաղ միջոցներով. Սաղաթելյան
Այս ընթացքում իշխանությունը տեսնելով եւ հասկանալով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների, փորձում են դիմել ինֆորմացիոն տեռորի, լուրեր են տարածում, թ իբր կան զինված խմբեր, տեղի են ունենալու սադրանքներ եւ նման միջոցներով փորձում են մարդկանց վախեցնել եւ զերծ պահել հանրահավաքներին մասնակցելուց: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլի այս պահվածքը շատ բնական է, հերթական սուտ, հերթական կեղծիք, հերթական մարդկանց վախեցնելու եւ մոլորեցնելու գործողություն, որին առաջարկում եմ բանի տեղ չդնել: Մենք այդ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքներով, մեր երեխաներով, որովհետեւ սա համազգային պայքար է: Այո΄, մեր գործողությունները լինելու են շատ վճռական, նաեւ մասշտաբային, բայց բացառապես խաղաղ միջոցներով, հետեաբար, սադրիչներ, զինված խմբեր անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում: Ուժային կառույցներին եւս մեկ անգամ կոչ եմ անում չտրվել Նիկոլի ճնշումներին, ապօրինի հրահանգներին»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր` ժամը 16:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում